Լրահոս

15.06.2012 20:31


Ուկրաինա–Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը հորդառատ անձրևի պատճառով դադարեցվել է

Ուկրաինա–Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը հորդառատ անձրևի պատճառով դադարեցվել է

Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 20:00–ին մեկնարկած «Եվրո–2012»–ի խմբային փուլի երկրորդ մրցափուլի Ուկրաինա–Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը հորդառատ անձրևի պատճառով դադարեցվել է։

ՈւԵՖԱ-ի կանոնակարգն ասում է, որ խաղը դադարեցվում է, երբ երկնքում կայծակ է լինում, այդ պատճառով հանդիպման մրցավարը խաղի հինգերորդ րոպեին որոշել է դադարեցնել այն։ Այժմ ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները սպասում են խաղը վերսկսվելուն։ Նման դեպքեր ֆուտբոլում հազվադեպ են լինում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը