Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկված է 771 477 ընտրող
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքները։ Վերջնական տվյալներով՝ ընտրողների ցուցակում ընդգրկված է 771 477 քաղաքացի։
Ըստ Նորայր Մուրադխանյանի՝ ապրիլի 5-ից մինչ օրս անճշտությունների վերաբերյալ վարչության թեժ գծով ստացվել է 12 հեռախոսազանգ, որնք ճշտվել և կարգավորվել են։
- Այս ընթացքում անճշտությունների հետ կապված 2 գրություն է ստացվել, երկուսն էլ՝ ՀԱԿ կողմից լիազորված ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի կողմից։ Մայիսի 25-ին ներկայացված գրությունում նշված է եղել, որ ցուցակներում անճշտությունները հետևյալն են. մահացած՝ 106 անձ, հաշվառված, բայց չներառված՝ 189 անձ, ժամկետային զինծառայության մեջ գտնվող՝ 34 անձ, կալանավորված՝ 7 անձ,-ասել է Նորայր Մուրադխանյանը։
Ըստ անձնագրերի և վիզաների վարչության պետի՝ այդ տվյալները ճշտվել են, և մայիսի 27-ին տրվել է պատասխան։
-Մայիսի 25-ին Պատվական Հովակիմյանի կողմից ներկայցված դիմումը, որի համաձայն ցուցակներում տարբեր մարզերից առնվազն 2038 քաղաքցիներ կան ընդգրկված՝ ճշտվել է։ Այդ անձանցից 2025-ը հաշվառված են Երևան քաղաքի իրենց հասցեներում և ցուցակներում կան։ 2025-ից 49 հաշվառված են մինչև 2008թ., 1517-ը հաշվառվել է 2008թ., 198-ը՝ 2009թ. հունվարի մեկից մինչև փետրվարի 19-ը, իսկ՝ 261-ը փետրվարի 19 մինչև օրս,-ասել է Նորայր Մուրադխանյանը։