ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի ղեկավարության հետ
Հունիսի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար, ԱՄՀ կառավարիչ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ (Ռումինիա)՝ մասնակցելու հունիսի 15-17-ը կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցչական հանդիպմանը: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԿԲ նախագահ, ԱՄՀ փոխկառավարիչ Արթուր Ջավադյանը:
Հունիսի 15-16-ը Բուխարեստում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուի, ՀԲ գործադիր տնօրեն Րուդ Թրեֆերսի և ԱՄՀ գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ: Կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին