ԱԻՆ լրատվական կենտրոնից փոխանցում են, որ հունիսի 14-ին՝ ժամը 19։59-ին, Չարենցավան քաղաքի ոստիկանական բաժանմունքից ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում, կա մեկ զոհ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, փլուզվել է Չարենցավան քաղաքի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը, ինչի հետևանքով Չարենցավանի բնակիչ, 1989թ. ծնված Հ. Բաբայանը մահացել է, որի մարմնի մի մասը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, դուրս է բերվել փլատակներից:
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները և փրկարարները իրականացրել են Հովհաննեսի մարմնի չհայտնաբերված հատվածի որոնողական աշխատանքներ: Փրկարարներն այսօր առավոտյան ժամը 08։00-ին վերսկսել են որոնողական աշխատանքներ:
Փլուզում Չարենցավանում. կա զոհ