Ամերիկացի միլիարդատերը դատապարտվել է 110 տարվա ազատազրկման
«Ասոշիեյթիդ փրեսը» տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների Հյուսթոնի դատարանը աշխարհի ամենահարուստ մարդկանցից տեխասցի միլիարդատեր Ալեն Սթենֆորդին խարդախության համար դատապարտել է 110 տարվա ազատազրկման։
Ըստ դատախազության ներկայացրած փաստերի՝ 62-ամյա Սթենֆորդը յուրացրել է շուրջ 7 մլրդ դոլար, որը պատկանում է ներդրողներին: «Stanford International» բանկը 15 տարվա ընթացքում բանկային բուրգ է կառուցել, որը հիմնված էր եկամտաբերության բարձր տոկոս երաշխավորող դեպոզիտային վկայականների վաճառքի վրա: Ներդրողները գնել են դրանք՝ շահագրգռվելով բարձր տոկոսներով: Սա մեծությամբ երկրորդ ֆինանսական բուրգն է Բերնարդ Մեդոֆֆի՝ դարի խարդախությունից հետո: