Լրահոս

15.06.2012 09:31


Ռուբեն Թորոսյան. «Քաղաքապետին ուղղված Ավագանու անդամների հարցումների որևէ պատասխան չի տեղադրվել պաշտոնական կայքում»

Ռուբեն Թորոսյան. «Քաղաքապետին  ուղղված  Ավագանու  անդամների  հարցումների  որևէ  պատասխան  չի  տեղադրվել  պաշտոնական  կայքում»

ԵԽ  և  ԵՄ  անդամ  երկրների  և  ԱՄՆ  դեսպաններին

ԵԽ  և  ԵՄ  հայաստանյան, ԵԱՀԿ  Երևանի  գրասենյակների  ղեկավարներին

Պատճենը՝  ՀՀ  Նախագահին

Մեծարգո  Տիկնայք  և  Պարոնայք,

Երևանի  քաղաքապետը  ՀՀ  օրենսդրության  բացահայտ  խախտումներով  շարունակում  է  խոչընդոտել Երևանի  Ավագանու  անդամիս  և  «ՀԱԿ»  խմբակցության  գործունեությանը, թույլ  չտալով անգամ,  կատարել  Օրենքով  սահմանված  մեր  հանրահայտ  պարտականությունները:

Բանը  հասավ  նրան, որ  մեզ  արգելեցին անգամ,  մամլո  ասուլիս  անցկացնել  քաղաքապետարանում, այսինքն, ոտնատակ  են  տալիս  նաև տեղական  ինքնակառվարման  հիմնական սկզբունքներից  մեկը՝ հրապարակայնությունը:

Իսկ  «հիմնավորումը»  ապշեցուցիչ  է  և  նույնն  է՝ իբր  չգիտեն  ինչ  և  ինչպես  անել:

     Ի դեպ, «ՀԱԿ»  խմբակցությունը  Ավագանու  1-ին  նստաշրջանից  սկսած  հանվել  է Ավագանու կազմից, ինչն  արձանագրվել  է  Ավագանու  1-ին  նիստերի  արձանագրություններով, նրա գործունեության համար  աշխատանքային  ոչ  մի  պայման  չի  ստեղծվել /չեն  տրամադրել  աշխատասենյակ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ չեն  հատկացրել  աշխատակազմի  ձևավորման  համար/:

    Ավելին, Քաղաքապետի  անգործության  հետևանքով, Երևանի  Ավագանին  երեք տարի  շարունակ  գործել  է  52  անդամով՝  65-ի  փոխարեն  կամ  2  խմբակցությունով՝ 3-ի  փոխարեն:

     Այսինքն, խնդիրը,  միայն  և  ոչ  այնքան,  մեր  խմբակցությանը  չի  վերաբերում, այլ՝ առավելապես  Ավագանու  գործունեությանը, որն  ըստ  էության  վերածվել  է  Քաղաքապետի  ցանկությունների  անթաքույց  դակիչի, բառիս  բուն  իմաստով՝ չկատարելով  իր  հիմնական առաքելությունը՝ վերահսկողություն  Քաղաքապետի  գործունեության  նկատմամբ, որի  ապացույցներն  են՝

-         Ավագանու  գրեթե  բոլոր  որոշումներն  3  տարվա ընթացքում  ընդունվել  են  միաձայն,

-         Ավագանու անդամներին  արգելվել  է մասնակցել  իրենց իսկ  նիստերի  օրակարգի  նախագծի  կազմանը  և   օրակարգ  են  ընդգրկվել, հիմնականում,  Քաղաքապետի  նախաձեռնությունները, որի  ապացույցն  է  առաջիկա  նիստի  օրակարգի նախագիծը /քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարն  իրեն  իրավունք  է վերապահել մեր  նախաձեռնությունները  դեն  շպրտել/,

-         Ավագանու Կանոնակարգով  սահմանված, Քաղաքապետին  ուղղված  Ավագանու  անդամների  հարցումների  որևէ  պատասխան  չի  տեղադրվել  պաշտոնական  կայքում...   

    Այսինքն, Ավագանու  գործունեությունն  ակնհայտ  ձևական բնույթ  է  կրում, որի  արդյունքում, Քաղաքապետն  իրեն  վերածել  է   քաղաքի  բարձրագույն, այն էլ՝ միակ  իշխանության:

     Իսկ  հետևանքներն  անդառնալի  են՝ երևանցիների  իրավունքներն  ու  ազատությունները  դաժանորեն  ոտնահարող, մեկը  մյուսին  փոխարինող   բացասական  երևույթներով և  չլուծված  խնդիրներով, մասնավորապես՝ Բյուզանդի  փողոց, նուշիկյանական  ծառահատում, Աբովյանի բուտիկներ, ուսանողական այգի, Մաշտոցի  պուրակ, Փակ  շուկա...

     Իրավասու  պետական  պաշտոնյաներն /ՀՀ  Նախագահ, Տարածքային  կառավարման  նախարար/ իրենց  հերթին  շարունակում  են  չնկատել  նորածին  տեղական  ինքնակառավարման   ոչնչացումը  Երևան  քաղաքում, որը  պարտավոր  էր  օրինակ  ծառայել  նաև  երկրի  մնացած  համայնքների  համար:

    Հույս  ենք հայտնում, որ  Դուք  նույնպես  կաջակցեք  մեր երկրում  տեղական ինքնակառավարման  սկզբունքների  հաստատմանը  և, այդ  ուղղությամբ,   Հայաստանի  միջազգային  պարտավորությունների  կատարմանը :

Հարգանքով՝

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»

Երևանի Ավագանու  խմբակցություն,   Ռուբեն Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը