Լրահոս

14.06.2012 17:35


Գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկեցին շուկայի մրցակցության իրավիճակը Հայաստանում

Գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկեցին շուկայի մրցակցության իրավիճակը Հայաստանում
Ս.թ. հունիսի 14-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած «Մրցակցության խնդիրներ, վերլուծություն և լուծումներ» համաժողովին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը և մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցին մրցակցության իրավիճակը Հայաստանում: Համաժողովը կազմակերպված էր ԱՄՆ ՄԶԳ / Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ/Ի-Դի-Էմ-Սի), ՀՀ ՏՄՊՊՀ-ի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) կողմից:
Համաժողովի նպատակն էր հակամրցակցային գործունեության բացահայտման և կասեցման ասպարեզում առկա գիտելիքներն ու լավագույն փորձը փոխանցել ԱՄՆ ՄԶԳ/Ի-Դի-Էմ-Սի ծրագրի թիրախային` բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, պտուղ-բանջարեղենի վերամշակման և դեղագործության ոլորտներում գործող ընկերություններին:

Այս խորագրի վերջին նյութերը