Լրահոս

14.06.2012 19:44


Խաչքարի տեղադրման արարողություն Մոսկվայում

Խաչքարի տեղադրման արարողություն Մոսկվայում
Հունիսի 13-ին Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել 1992թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքարի տեղադրման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվաբնակ շահումյանցիներ, հայկական համայնքային կառույցների և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը` դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե հայրենիքում, և թե սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին՝ Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագություններիի քաղաքական և բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաև արդարության վերականգնման նպատակով:

ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը և  շահումյանցիներին թույլ չի տալիս վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը:

Այս խորագրի վերջին նյութերը