Լրահոս

14.06.2012 15:05


Կրթական նոր միջավայր, որտեղ ինտերնետը ուսուցիչ է

Կրթական նոր միջավայր, որտեղ ինտերնետը ուսուցիչ է

HP ֆիրման «Յունիքոմփ» ընկերության միջոցով օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին  նվիրաբերեց  HP ProLiant DL360 G7 CTO E5645 սերվեր:

 Սերվերի  ռեսուրսները լրիվ բավարար են մի քանի վիրտուալ հզոր մեքենա ստեղծելու համար, որով միաժամանակ կիրականացվեն արդի ու կարևոր IT լուծումներ: Այն ոչ միայն կրթահամալիրն առաջատար կդարձնի հայաստանյան կրթական հաստատությունների մեջ, այլև կդնի արտասահմանյան կրթական հեղինակավոր հաստատությունների շարքում: Կրթահամալիրը պատրաստվում է նոր սերվերի միջոցով էապես բարելավել mskh.am կայքի աշխատանքը, ստեղծել ներքին ֆայլային ռեսուրս և էլեկտրոնային (մեդիա) գրադարան՝ մատչելի վեբ-ինտերֆեյսով, կրթահամալիրի դպրոցների միջև հաղորդակցության և հեռավար ուսուցման, կրթահամալիրի ավագ դպրոցների պատանեկան ակումբների համար ժամանակակից միջավայր ստեղծել, ապահովել փաստաթղթերի էլեկտրոնային շրջապտույտ:

Ծրագրային ապահովման համար համագործակցում ենք մեր գործընկեր Microsoft Armenia-ի հետ`  գործարկելու  Microsoft SharePoint և Microsoft Lync ծրագրային փաթեթները, Windows Server 2008 R2 օպերացիոն համակարգը:

Այս խորագրի վերջին նյութերը