Լրահոս

14.06.2012 15:05


Ականջօղի փականն ամրացնելու պատրվակով

Ականջօղի փականն ամրացնելու պատրվակով
Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը    խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակից ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է նաև 4-ամյա երեխայի ոսկյա ականջօղերը, իսկ հունիսի 8-ին, 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակում, նույն պատրվակով՝ ևս մի երեխայի  ոսկյա ականջօղերը՝  փոխարինելով պլաստմասե ականջօղերով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը