Լրահոս

14.06.2012 11:38


115 տարվա ամուսին կրիաները բաժանվել են. նախաձեռնողն էգն է

115 տարվա ամուսին կրիաները բաժանվել են. նախաձեռնողն էգն է

Ավստրիայի կենդանաբանական այգում 115 տարի իրար հետ ապրող կրիաները որոշել են բաժանվել։ Այգու աշխատակիցները պատմել են, որ վերջերս կրիաներ Պոլդին ու Բիբին ավելի ու ավելի քիչ են իրար ուշադրություն դարձնում և չեն ցանկանում միմյանց հետ շփվել։ Առաջինը էգն է սկսել խուսափել իր բազմամյա զուգընկերոջից, հարձակվել է նրա վրա և անգամ կծել։ Այգու աշխատակիցներն ամեն կերպ փորձել են վերականգնել նրանց երբեմնի ջերմ հարաբերությունները՝ նրանց վանդակ ռոմանտիկ ուտելիքներ են բերել, նրանց համար համատեղ զբոսանքներ են կազմակերպել, բայց ապարդյուն։ Ի վերջո, որպեսզի խուսափեն ագրեսիայի հնարավոր դրսևորումներից, կրիաներին առանձնացրել են։ Իր նոր կյանքից էգը միանգամայն գոհ է թվում։ Այդուհանդերձ, կենդանաբանական այգում հույս ունեն, որ ապագայում Բիբին և Պոլդին կվերամիավորվեն։ Չէ՞ որ նրանք իրար հետ ապրում են ողջ կյանքի ընթացքում՝ իրար հետ են մեծացել, իսկ հետո էլ զուգավորվել։

Սովորաբար կրինաները կարող են ապրել 150 տարի։ 

Այս խորագրի վերջին նյութերը