Լրահոս

14.06.2012 10:05


«Խայտառակություն. իրավախախտումներ Ազգային ժողովում»

«Խայտառակություն. իրավախախտումներ Ազգային ժողովում»

«7օր»–ի խմբագրությունը «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. իրավախախտումներ Ազգային ժողովում» վերտառությամբ էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ հարց է բարձրացվում՝ ո՞ւր են գնում օգնականների օրինական աշխատավարձերը։ Նամակում մասնավորապես ասված է.

«Ազգային ժողովում պատգամավորների օգնականներին չեն գրանցում, ասում են՝ պետք է գրանցվեն սեպտեմբեր ամսից: Կնքվել են պայմանագրերը, օրինական գործընթացը կասեցվել է լրիիիիվ անօրինական ձևով։ Պատգամավորները աշխատում են հունիսի մեկից, և օգնականներն էլ պետք է աշխատեն, բայց..., ասում են՝ դե ճիշտ է, իրավունք չունենք չգրանցելու, բայց տենց են ասել...։

Խախտված են բոլոր օրենքներն ու իրավական նորմերըՈ՞վ է ասել, ինչի՞ համար, ինչո՞ւ պետք է խախտվեն օրենքները հենց օրենսդիրում, ի՞նչ է նշանակում՝ ասել են, որ խախտենք, գրանցում են միայն խնամի ծանոթ բարեկամներին»։

Մեկնաբանություններ ստանալու համար «7օր»–ը դիմել է Ազգային ժողով։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը մեզ փոխանցել է, որ նամակում բարձրացված խնդիրն իրականությանը չի համապատասխանում. պատգամավորների օգնականների հետ պայմանագրերի կնքման գործընթացը սկսված է և ընթացքի մեջ է, որոշ օգնականների հրամանները տրված են, ու ըստ հաջորդականության՝ բոլորի հրամաններն էլ կտրվեն։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը