Լրահոս

14.06.2012 09:25


Տնօրեն–բանկ-դատավոր` փակ շրջան ընկերության սեփականատիրոջ համար

Տնօրեն–բանկ-դատավոր`  փակ շրջան ընկերության սեփականատիրոջ համար

ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր Ն.Մարգարյան, գործ թիվ ԵԱՆԴ/0451/02/12)  14.06.2012 թ.  ժամը 12:00-ին, կայանալու է «ՍՊՍ Սիգարոն»-ի գործով դատական նիստը:

Նշենք, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ից վարկի գումարը  բռնագանձելու պահանջով:

Ոչնչով չառանձնացող գործը սկեց հետաքրքիր դառանալ այն ժամանակ, երբ ընկերության տնօրենը հրաժարվեց ընկերության 50% բաժնեմասի սեփականատիրոջ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տրամադրել դատավարության հետ կապված նյութերը, իսկ դատավոր Ն.Մարգարյանը ընկերության 50% բաժնեմասի սեփականատիրոջը մերժեց, որպես երրորդ անձ ներգրավվել գործի քննությանը:

Դեպքերի զարգացումն ավելի խորհրդավոր բնույթ ստացավ, երբ դատավոր Ն. Մարգարյանն փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին անգամ թույլ չտվեց ծանոթանալ գործի նյութերին: Նշված պահանջով դիմումին դատավոր Ն. Մարգարյանի փոխարեն պատասխանեց դատարանի աշխատակազմի ղեկավարը, մերժելով դիմումն այն պատճառաբանությամբ, որ դիմողը գործին մասնակից անձ չէ:

 Մինչդեռ, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ով, փաստաբանի նկատմամբ նման սահմանափակում չի կարող կիրառվել, ավելին` դատարանը պարտավոր է փաստաբանին տրամադրել այդ նյութերը: Այն յուրաքանչյուր փաստաբանի իրավունքն է, որը հիմնված է մի շարք միջազգային և ներպետական իրավական ակտերի վրա: Նշված իրավունքն իր որոշմամբ ամրագրել է անգամ ՀՀ վճռաբեկ դատարանը իր` 30.11.2006թվականի թիվ 3-2311(ՎԴ) որոշմամբ: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի  5-րդ, 18-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, նշել է, որ վերը նշված նորմերի պահանջները հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից կամ կազմակերպություններից կարող է փաստաթղթեր պահանջել և ստանալ ոչ միայն կոնկրետ գործով որպես ներկայացուցիչ կամ պաշտպան հանդես գալու ժամանակ, այլ նաև օրենքով չարգելված ցանկացած այլ ձևով իրավաբանական օգնություն ցույց տալու ընթացքում:

Այսինքն՝ տվյալ դեպքում դատարանի կողմից փաստաբանի իրավունքների խախտումն ակնհայտ է:

Միգուցե գործի նյութերում թաքցնելու բա՞ն կա… Ակամայից ծնված այդ կասկածներն ավելի է թեժացնում «Անելիք բանկ»-ի կողմից բանկային գաղտնիքի վկայակոչմամբ, ընկերության վարկային գործում առկա փաստաթղթերին ծանոթանալուն արգելելը: Սակայն ի՞նչ բանկային գաղտնիքի մասին կարող է խոսք լինել, եթե այդ փաստաթղթերը պահանջում է վարկ վերցրած ընկերության 50 տոկոսի բաժնեմասերի սեփականատերը, որի գիտությամբ և համաձայնությամբ պետք է վարկ տրամադրվի: Իսկ միգուցե վարկն է կեղծ փաստաթղթերի հիման վրա անհիմն տրամադրվել, և բանկը ցանկանում է կոծկել նշված փաստը. Չէ որ նշված գումարի վարի պայմանագիր կնքելը խոշոր գործարք է, որի թույլտվությունը տալիս է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը: Մինչդեռ, Լեռնիկ Հովհաննիսյանի վստահորդը` Ընկերության 50% բաժնեմասի սեփականատերը, Ընկերության տնօրենին նման գործարք կնքելու համաձայնություն չի տվել… Իսկ այստեղ հարց է ծագում… Այդ դեպքում բանկն ինչպե՞ս և ինչու է տրամադրել մի քանի միլիոն դալար կազմող այդ վարկը:

Հարցեր, որոնց պատասխանները տնօրեն-բանկ-դատարան փակ շրջանից դեռևս չի հաջողվում ստանալը:

Ներկայումս ընկերության 50% բաժնեմասի սեփականատիրոջ ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը դիմել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ս.ՈՒզունյանին` խնդրելով վերացնել տվյալ դատարանի դատավոր Ն.Մարգարյանի իրավախախտ գործունեությունը և տրամադրել գործի նյութերը: Այդ խախտման վերաբերյալ նույն խնդրանքով դիմումներ են հղվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին, ինչպես նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Մ. Մարտիրոսյանին: Նշված դիմումները, սակայն, մինչ օրս անպատասխան են մնացել:

2012թ. հունիսի 14 ժամը 12:00-ին այս գործով հերթական դատական նիստ է հիշյալ դատարանում և հավանական է, որ դատավորը որոշում կայացնի դռնփակ նիստ անցկացնելու մասին, որպեսզի ընկերության 50% բաժնեմասի սեփականատիրոջ փաստաբանն ու լրատվական միջոցներն անգամ դատարանի դահլիճից հնարավորություն չունենան տեղեկանալ դատական պրոցեսի ընթացքի վերաբերյալ….

Մարիամ Մուղդուսյան

Այս խորագրի վերջին նյութերը