Լրահոս

13.06.2012 18:05


Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է ՊԵԿ նորաստեղծ «Ուսումնական կենտրոն»-ի աշխատանքներին

Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է ՊԵԿ նորաստեղծ «Ուսումնական կենտրոն»-ի աշխատանքներին

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի կադրային քաղաքականությունը: Համակարգը բանիմաց և  բարձրակարգ մասնագետներով անընդհատ  համալրելու գործընթացը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության ուշադրության ներքո: Կարևորելով յուրաքանչյուր հարկային և մաքսային ծառայողի դերը, ՊԵԿ-ը ներդրել է հարկային և մաքսային ծառայության անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանը համընթաց, կոմիտեի նախագահի կողմից հստակ խնդիր է դրվել բարձր մակարդակի բերել նաև աշխատակիցների մասնագիտական որակը. առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականանցել:  Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ ղեկավարությունը, ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ-ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում:

Իսկ համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է ՊԵԿ նորաստեղծ  «Ուսումնական կենտրոն»-ին, որը գործում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված նորակառույց շենքում: Ապահովել հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում և տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում` կենտրոնի առջև դրված հիմնական  խնդիրներն են:  

«Ուսումնական կենտրոն□-ի աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է «Ուսումնական կենտրոն»-ում, հետևել ուսումնական գործընթացներին, զրուցել նաև  դասընթացների մասնակիցների հետ: Շնորհավորելով բոլորին, Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ  համակարգի բոլոր աշխատակիցները` քաղծառայողներից մինչև ստուգող տեսուչներ, մաքսային մարմիններում սահմանային  մաքսակետերի տեսուչներից մինչև վերադաս մաքսային մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերին. «Նպատակը մեկն է` կադրերի հետ տարվող աշխատանքներում ունենալ ճիշտ գնահատականներ և կարողանալ ստեղծել կադրային ռեսուրսներ»:

Դասընթացների ավարտին հարկային և մաքսային ծառայողների գիտելիքները գնահատվելու են որակավորման հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով նաև ուսումնական պրոցեսի ընթացքում ստացված գնահատականները:  Կոմիտեի նախագահը կոչ է արել ակտիվ ներգրավվել ուսումնական գործընթացներին, բացառել նախկինում գոյություն ունեցող ձևական մոտեցումները: «Ուսումնական այս ծրագրերը մեզ համար շատ կարևոր են,  որպեսզի կարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրները, որոնք ընդգրկված են ՀՀ նախագահի կողմից հաստատված մեր ծրագրերում»:

            Ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված լսարաններում առավելագույն հարմարավետ պայմաններ են  ստեղծված ուսումնական գործընթացների համար: Կենտրոնում արդեն մեկնարկել են «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգ» և «Հարկային ստուգումներ և հսկողություն» թեմաներով դասընթացներ` հարկային(տարածքային) տեսչությունների տեղեկատվության, վերլուծության և անձնական հաշվի քարտի վարման գործառույթներն իրականանցող և «Ստուգումներ»-ի բաժնի աշխատակիցների համար` նպատակ ունենալով ապահովել ՊԵԿ-ում «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգի համատարած ներդրումը, կիրառումը, ինչպես նաև  հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և գործնական հմտությունների մակարդակի բարձրացումը:  ՇԵնգավիթի ՀՏ տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանի խոսքերով, ուսումնական գործընթացները ճիշտ ժամանակին են կազմակերպվում. «Նախկինում ավելի փոքր վերապատրաստումներ էին իրականացվում,  և չնայած տեղերում իրազեկվում էինք համակարգի նորամուծություններին, սակայն այսպիսի դասընթացները շատ ավելի արդյունավետ են»: »ը նաև սեփական տպարան ունի, որտեղ և հրատարկվում են անհրաժեշտ ուսումնական ձեռնարկները, տեղեկատվական ուղեցույցները: Իսկ ոչ աշխատանքային ժամերին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ակտիվ հանգիստ անցկացնել հենց կենտրոնի մարզասրահում:

Տեղեկացնենք, որ կատարված աշխատանքների և ներդրված ծրագրերի արդյունավետության գնահատման և գործնականում առաջացած խնդիրներին առավել ճիշտ լուծումներ տալու նպատակով տարեկան աշխատանքային և ուսումնական ծրագրով նախատեսվում է շուրջ 1000 հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում: Ուսումնական գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դասընթացներն անցկացվում են նաև Արաբկիրի հարկային տեսչության շենքում տեղակայված «Ուսումնական կենտրոն»-ի մասնաճյուղում: Իսկ մաքսային ծառայողները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք կբերեն Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մաքսային նորաստեղծ մասնաճյուղում: Առաջիկայում կոմիտեն մտադիր է «Ուսումնական կենտրոն»-ի միջոցով կազմակերպել նաև հարկ վճարողների  ուսուցման խնդիրները:

Այսպիսով, Երևանի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ-ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր քայլեր կձեռնարկվեն մասնագետների վերապատրաստման և վերլուծական կարողությունների բարձրացման ուղղությամբ` նոր որակ ու մոտեցում ներդնելով ՊԵԿ կադրային քաղաքականությունում և ուսումնական գործընթացներում: Ի դեպ, կոմիտեն միաժամանակ քայլեր է ձեռնարկում Դիլիջանի ուսումնական կենտրոնում նաև միջազգային փորձագետների միջոցով ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը