Լրահոս

13.06.2012 17:59


Հնդկաստանի կառավարությունը սահմանում է կրթաթոշակ

Հնդկաստանի կառավարությունը սահմանում է կրթաթոշակ

Մշակութային հարաբերությունների հնդկական խորհուրդը (ՄՀՀԽ) եւ Հնդկաստանի կառավարությունը Մշակութային կրթաթոշակի նախագծի շրջանակներում սահմանում է կրթաթոշակ այն թեկնածուների համար, ովքեր ցանկանում են ուսուցանել հնդկական արվեստի տեսակները: Թեկնածուն հնարավորություն ունի միանալու կանոնավոր դասընթացներին այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Կալակշեթրան, Շանթի Նիկեթան եւ այլն, կամ ուսումն առնելու դասախոսից` դասախոս-ուսանող (Guru-Shishya) ավանդույթի համապատասխան:

Այս նախագծի շրջանակներում ընտրված թեկնածուներին հատկացվող կրթաթոշակն ամբողջությամբ փակում է ուսման վարձավճարը եւ կացարանի հետ կապված ծախսերի մի մասը Հնդկաստանում ուսուցանելու ողջ ժամանակահատվածի համար: Հնդկաստան մեկնելու եւ այնտեղից վերադառնալու ավիատոմսի վճարը կատարվում է ընտրված թեկնածուների կողմից: Կրթաթոշակը սկզբնապես հատկացվում է մեկ տարի ժամկետով` ամեն հաջորդ տարի եւս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ (առավելագույնը մինչեւ երեք տարի): Նախագծի ներքո տրամադրվում են մոտ 25 կրթաթոշակներ:

Կրթաթոշակի չափանիշներին բավարարող եւ հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել Երեւանում Հնդկաստանի դեսպանատուն (հեռ. 00-374-10-5391/4/5, Fax: 00-374-10-533984/539170, E-mail: [email protected]) դիմումների եւ այլ տեղեկությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը