Աշխարհ

13.06.2012 17:29


Փոփոխություններ Վրաստանի ընտրական օրենսգրքում. ՌԴ–դիտորդներին թույլ չեն տա ընտրություններին ներկա լինել

Փոփոխություններ Վրաստանի ընտրական օրենսգրքում. ՌԴ–դիտորդներին թույլ չեն տա ընտրություններին ներկա լինել

Այն երկիրը կամ միջազգային կազմակերպությունը, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իրավունք չունի դիտորդական առաքելություն իրականացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ռուսական «ВЗГЛЯД» թերթի փոխանցմամբ՝ նման փոփոխություններ են իրականացվել Վրաստանի Ընտրական օրենսգրքում։  

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին սրա վերաբերյալ հայտարարել է.

–Ռուսաստանի ներկայացուցիչ դիտորդները  կարող են ապակայունացնել իրավիճակը խորհրդարանական ընտրություններում։

Հիշեցնենք, որ 2008թ. Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Հայտնի «հնգօրյա պատերազմից» հետո վրացական կողմը պարտություն կրեց, սակայն պաշտոնապես շարունակում է հավակնել վերոհիշյալ երկու նորանկախ պետություններին։

Այս խորագրի վերջին նյութերը