«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կոչ է անում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 14-ին, ժամը 12:30-ին, Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարնում (ք. Արտաշատ, Շահումյան 19) տեղի կունենա Մարիամ Գևորգյանի հերթական դատական նիստը: Կոչ ենք անում բոլորին մասնակցել ակցիային, որն անցկացվելու է դատարանի առջև: Ակցիայի նպատակն է պահանջել
արդար դատավարություն և դռնբաց նիստեր:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում
պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել
Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կոչ է անում