Լրահոս

13.06.2012 16:50


Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացաջրադուլը

Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացաջրադուլը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադջրադուլը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հետ ունեցած զրույցից հետո դատապարյալը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը և կսպասի իր գործի հետագա զարգացումներին:

Երկու օր առաջ Ենոքյանը հացաջրադուլ էր հայտարարել՝ պնդելով, թե դատարանը հրաժարվում է վերանայել իր գործը, որտեղ ի հայտ են եկել նոր մանրամասներ։

Հիշեցնենք, որ բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996թ. դատապարտվել էր մահապատժի (2003թ. ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված և պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, թե սպանություն է կատարել  և դատապարտվել է նույն հոդվածով, սակայն՝ 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:

2012 թ. մայիսի կեսերին Ենոքյանի գործով ի հայտ եկան նոր հանգամանքներ. խուզարկման ժամանակ, իրեղեն ապացույցները գրանցելու ժամանակ ընթերականեր չեն եղել, իսկ այսօր էլ այդ իրեղեն ապացույցները չեն պահպանվել։ Դատարանը, սակայն, հրաժարվում է վերանայել Ենոքյանի գործը։

Այս խորագրի վերջին նյութերը