Լրահոս

13.06.2012 15:10


Արամ Կարապետյան. «Լվացքի ի՞նչ մեքենայով և որքա՞ն փող է լվանալու Էդվարդ Նալբանդյանը»

Արամ Կարապետյան. «Լվացքի ի՞նչ մեքենայով և որքա՞ն փող է լվանալու Էդվարդ Նալբանդյանը»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Վարդան Օսկանյանի շուրջը ստեղծված «փողերի լվացման» պատմությունը ծրագրված խաղ է: Խաղը, ըստ նրա, շատ լավ մշակված է, բայց վատ իրագործվող, թեման վատ է մտածված, որովհետև արդյունքում խայտառակվում է Հայաստանը:

«Ստացվում է, որ հենց ԱԳ նախարարները գործից դուրս են գալիս, գնում են փող լվանալու: Հիմա հարց է առաջանում, թե լվացքի ի՞նչ մեքենայով և որքա՞ն փող է լվանալու Էդվարդ Նալբանդյանը»,-«yerkir.am»–ին ասել է Կարապետյանը` հիշեցնելով, որ ժամանակին փողերի լվացման համար մեղադրում էին նաև ԱԳ մեկ այլ նախկին նախարարի՝ Ալեքսանդր Արզումանյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը