ՀՀ վարչապետ. «Մեր թիմում միանշանակ չեն վերաբերվում հարկային փաթեթին»
ԱԺ-ում 2008թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարկային օրենսդրությունում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթին, ասել է, որ այն վերախմբագրվում է։ «Մեր թիմում միանշանակ չեն վերաբերվում այս փաթեթին, և կան առաջարկություններ՝ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված, որոնք կառավարության համար ընդունելի են: Այս փաթեթն այժմ գտնվում է վերախմբագրման փուլում և պատգամավորների արված դիտողությունների ներքո այն էականորեն կբարելավվի»:
Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունները աննախադեպ դժգոհության ալիք էին բարձրացրել ԱԺ-ում՝ հատկապես գործարար պատգամավորների շրջանում։ Ամենից շատ նրանց վրդովեցրել էր առաջարկվող այն դրութը, որ 4 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերություններում կառավարությունը հարկային տեսուչ պետք է ներդնի։