Հայազն միությունը սույն թվականի օգոստոսի 1-11ը կազմակերպում է ճանաչողական բանակում Արցախում` Քարվաճառի Զուար գյուղում:
Նախատեսվում է շրջայց Արցախի տեսարժան վայրերով առաջին երկու օրը, որը ներառում է` Բերձոր, Շուշիի սուրբ Ղազանչեցոց վանք, Շուշվա ձոր` Ջդրդուզ, Մարտակերտ՝ Գանձասար, որտեղից էլ բանակավայր` Քարվաճառ:
Բանակավայրն ընկած է Թութխուն գետի ափամերձ բացատում՝ անտառալանջի հարևանությամբ:
Բանակումը կունենա որոշակի ռազմական ուղղվածություն:
Բանակումի ընթացքում կլինեն ազգային-քաղաքական թեմաներով դասախոսություն, քննարկումներ, բանավեճեր, զրույցներ, տարբեր խաղեր, արշավներ, մրցումներ, հանդիպումներ հետաքրքիր անձանց հետ, ազգային երգ ու պար, իսկ երեկոյան՝ զրույց խարույկի շուրջը:
Բանակումի մասնակիցները կսնվեն հայկական ավանդական կերակրացանկին համապատասխան, սնունդը պատրաստվելու է տեղում խոհարարի միջոցով ու մասնակիցների օգնությամբ:
Օգոստոսի 11- ի առավոտյան մեքենաները դուրս կգան բանակավայրից, կշարժվեն դեպի Սևան, որտեղ կազմակերպվելու է Նավասարդյան տոնահանդես:
Կլինեն նաև այլ անակնկալներ: Ճանապարհածախսը, սնունդը, մնացյալ բոլոր ծախսերը ներառյալ՝ կազմում է 35 000 դրամ, իսկ արտասահմանից մասնակցել ցանկացողների համար՝ 40 000 դրամ՝ ներառյալ վիզայի և այլ ծախսեր:
Ճանաչողական բանակում՝ Քարվաճառում

Դիմումների վերջնաժամկետն է հուլիսի 5-ը: