Լրահոս

13.06.2012 13:10


Ս. Զոլյան. «Գործադիրը ակնհայտ ճնշում է գործադրում դատական իշխանության վրա»

Ս. Զոլյան. «Գործադիրը ակնհայտ ճնշում է գործադրում դատական իշխանության վրա»

ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Սուրեն Զոլյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ  իր գործի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել։  

Զոլյանը նախ նշել է, որ դատարանի վրա ճնշում է գորածդրվում իշխանությունների կողմից.

–Գործադիրը ակնհայտ ճնշում է գորածդրում դատական իշխանության վրա։

Ըստ բանախոսի՝ իրեն մեղադրում են հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու համար։ Հենց այդ պատճառով էլ վարչական դատարանը մերժել է իր հայցը, ինչից հետո Զոլյանը դիմել է Վճռաբեկ դատարան։ Միաժամանակ Զոլյանը դիմել է նաև ընդհանուր իրավասության դատարան։ Հատկանշական է, որ Զոլյանը՝ որպես հայցվոր, համապատասխան ծանուցագիր է ուղարկել պատասխանող կողմին՝ ԿԳՆ–ին, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել, չնայած որ դատը կայանալու է վաղն առավոտյան։ Ըստ Զոլյանի իրավաբանի՝ սա կարող է դիտարկվել որպես «լռությունը համաձայնության նշան է»։ Այնուամենայնիվ, Զոլյանը կարծում է, որ պատասխանող կողմը լռում է, որովհետև փաստարկ չունի ներկայացնելու։

Բանախոսը նշել է նաև, որ Հայաստանը հուլիսից պետք է դառնա Բոլոնյան գործընթացի քարտուղարություն, ու սրա վերաբերյալ կրթության և գիտության նախարար Աշոտյանը նշել է, որ Հայաստանում պետք է ուժեղացվի վերահսկողությունը բուհերի հանդեպ։

–Բայց սա միանգամայն հակասում է Բոլոնիայի գործընթացի ոգուն։ Նրա փաստաթղթերը եթե վերցնենք, գրված է, որ կառավարությունը չպիտի միջամտի համալսարանի աշխատանքներին։ Համալսարանները պիտի հաշվետու լինեն հասարակության առջև, ոչ թե նախարարության,–նկատել է Զոլյանը։

Հետաքրքական ու միաժամանակ զարմանալի է նաև այն, որ Զոլյանի աշխատանքային գրքույկի նրա ազատման մասին կետում նույնպես ահեթեթություն է նկատվում.

–Ուրեմն՝ գրված է, որ ես ռեկտոր եմ դարձել կառավարության որոշմամբ, հենց այդպես էլ գրված է։ Բայց միաժամանակ գրված է, որ ազատվել եմ նախարարի հրամանով։ Այդպես չի լինում, բայց դե Հայաստանում լինում է, փաստորեն։

 Զոլյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է «unifree.am» հատուկ կայքը, որը կարձագանքի բարձրագույն կրթության ոլորտում պետության և քաղաքացու իրավուքնների ոտնահարման բոլոր դրսևորումներին։   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը