Լրահոս

29.05.2009 13:18


Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը

Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով Կարեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:

Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նա ժողովրդի առջև երդվել է «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:

Շնորհավորելով նորանշանակ դատավորին՝ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա երդումն ու գործն անպայման կհամապատասխանեն միմյանց:

Այս խորագրի վերջին նյութերը