Երևանի իշխանության բարձրագույն մարմինը ոչ թե քաղաքապետն է, այլ՝ ավագանին
Երևանի իշխանության բարձրագույն մարմնի՝ Ավագանու գործունեությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, մասնավորապես, երեք տարվա ընթացքում՝
1. գործել է առանց իր մի մասի՝ «ՀԱԿ» խմբակցության, որն անգամ չի ընդգրկվել Ավագանու կազմում և հիմնովին բացակայել է քաղաքապետարանի պաշտոնական կայքից,
2. բոլոր որոշումներն ընդունել է միաձայն,
3. չի մասնակցել իր իսկ նիստերի օրակարգի նախագծի կազմանը,
4. իր նիստերի օրակարգում, քաղաքապետի գործունեությանն առնչվող որևէ հարց, ըստ էության չի ընդգրկել,
5. Ավագանու ոչ մի անդամ որևէ գրավոր հարց չի ուղղել Քաղաքապետին,
6. չի կազմակերպել երևանցիների ընդունելություններ և այլն:
Այսինքն, Երևանի Ավագանին ոչ միայն ապօրինի է գործել, այլև՝ չի կատարել իր հիմնական առաքելությունը՝ վերահսկողություն քաղաքապետի գործունեության նկատմամբ:
Իսկ մեր կարճատև գործունեությունն վերջինիս իրականացման համար այսօր հանդիպում է լուրջ խոչընդոտների Քաղաքապետի կողմից, որը հնարավորություն չի ստեղծում, անգամ, օրենքով սահմանված մեր պարտականությունները կատարելու ուղղությամբ, այն են՝ մասնակցել Ավագանու և հանձնաժողովների նիստերին:
Ի դեպ, մեր գործունեությանը խոչընդոտելու դրսևորումները, ըստ մեր դիտարկումների, ձևավորվեցին մեր համապատասխան նախաձեռնությունների և հարցումների ներկայացնելուց հետո, մասնավորապես «Մաշտոցի պուրակի», «Փակ շուկայի», «Համատիրությունների գործունեության», «Օպերայի և բալետի շենքի հարակից տարածքի», «Կոմիտասի անվան այգու պանթեnնի» հարցերով:
Բանը հասել է նրան, որ Քաղաքապետը խուսանավում է , անգամ, հանդիպել մեզ հետ և պարզաբանել /հիմնավորել/ կամ քննարկել առաջացած խնդիրները:
Ինչևէ, խստորեն դատապարտելով Երևանի քաղաքապետի սույն գործունեությունն, ակնկալում ենք, որ խնդրին կանդրադառնան նաև իրավասու միջազգային կառույցները:
Երևանի իշխանության բարձրագույն մարմինը ոչ թե քաղաքապետն է, այլ՝ ավագանին:

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցություն, Ռուբեն Թորոսյան