Բելգիացի ֆուտբոլասերներն իրենք իրենց աճուրդի են հանել
Բելգիացի ֆուտբոլասերները յուրօրինակ ձևով որոշել են արտահայտել իրենց դժգոհությունը՝ կապված նրա հետ, որ Բելգիայի ընտրանին դուրս է մնացել Լեհաստանում և Ուկրաինայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլից։ Շուրջ 20 հազ. ֆուտբոլասերներ իրենք իրենց աճուրդի են հանել։
Նրանք հայտարարել են, թե պատրաստ են երկրպագել ցանկացած այլ հավաքականի՝ ներկա գտնվել խաղերին, վանկարկել, դրոշներ թափահարել, սովորել ու երգել տվյալ երկրի հիմնը...
Ֆուտբոլասերները նաև հաշվի են առել այն հանգմանքը, որ «սիրելի թիմը» կարող է դուրս մնալ մրցաշարից։ «Այդ դեպքում մենք կհայտարարենք 24-ժամյա սուգ, ինչից հետո մեզ նորից աճուրդի կհանենք»,–հայտնել են բելգիացի ֆուտբոլասերները, որոնց կոչն անպատասխան չի մնացել։
Հոլանդիայի քաղաքացին 3 հազ. եվրոյով ձեռք է բերել «ֆուտբոլասերների թիմը»։