Իսրայելի Խորհրդարանի նախագահ. «Հրեաները պարտավոր են անտարբեր չմնալ այլ ազգերի հետ տեղի ունեցած ողբերգություններին»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թեմայով բաց քննարկում է տեղի ունեցել։ Հարցը Քնեսեթի օրակարգ էր ներառվել սոցիալ-դեմոկրատական «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալիոնի նախաձեռնությամբ:
Գումարված նիստում Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիլվինը նշել է, որ իրենց նպատակը թուրքական պետությանը կամ թուրք հասարակությանը պատասխանատվության ենթարկելը չէ, ոչ էլ թեման քաղաքականացնելը: Ուղղակի հրեաները պարտավոր են անտարբեր չմնալ այլ ազգերի հետ տեղի ունեցած ողբերգություններին: Այդ մասին տեղեկացնում է թուրքական մամուլը։