Լրահոս

13.06.2012 11:46


2,1 մլն դոլարի փոխհատուցում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

2,1 մլն դոլարի փոխհատուցում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

«Գլենդել նյուս–փրես»–ի փոխանցմամբ՝ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի 100 ժառանգները 2,1 մլն դոլարի փոխհատուցում կստանան։ Այս հարցով մոտ մեկ տարի դատավարություն էր ընթանում, և ի վերջո որոշում է կայացվել ֆրանսիական «AXA S.A.» ապահովագրական ընկերության հայ նախկին հաճախորդների ժառանգներին փոխահատուցում տրամադրել։ Սրանով, սակայն, հայցերի քանակը չի սահմանափակվում. ևս 700 հազ. դոլարի հայց կա ներկայացված։ Իսկ ընդհանուր առմամբ 13 հազ. հայց է ներկայացված:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը