Լրահոս

13.06.2012 11:20


Ճանապարհային ոստիկանը պաղպաղակով փրկել է անցորդի կյանքը

Ճանապարհային ոստիկանը պաղպաղակով փրկել է անցորդի կյանքը

Խարկովում 23–ամյա ոստիկանը փրկել է շաքարային հիվանդությամբ տառապող մարդու կյանքը։ Վասիլի Մաքսիմենկոն նկատել է, թե ինչպես է փողոցով քայլող մարդը հանկարծ վայր ընկել, իսկ անցորդները որևէ ուշադրություն չեն դարձրել՝ հավանաբար ենթարդրելով, թե պարզապես հարբած է։ Սակայն մոտենալով՝ ոստիկանը  հասկացել է, որ այդ մարդը վատառողջ է. նա հայտնել է, որ իր շաքարն է իջել։

Հավանաբար խոսքը շաքարային հիվանդության ժամանակ ի հայտ եկող նոպայի մասին է, որն առաջանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումից և կարող է հանգեցնել գիտակցության կորստի կամ էլ ուղեղի կաթվածի։ Որպես առաջին օգնություն՝ հիվանդին պետք է տալ շաքարի կտոր, քաղցր հյութ կամ թեյ։

Ճանապարհային ոստիկանն իրեն չի կորցրել և վազելով մոտակա խանութը՝ պաղպաղակ է գնել ու բերել հիվանդին։ Դա էլ փրկել է նրա կյանքը։ Գիտակցության գալով՝ նա դիմել է ոստիկանություն՝ խնդրելով խրախուսել իր փրկչին։ Տեղեկանալով կատարվածի մասին՝ ղեկավարությունը ճանապարհային ոստիկանին պարգևավճար է տվել։

Այս խորագրի վերջին նյութերը