Լրահոս

13.06.2012 11:08


Ռիգացի երաժիշտն իր շանը «Մերսեդես» է նվիրել

Ռիգացի երաժիշտն իր շանը «Մերսեդես» է նվիրել

Ռիգացի երաժիշտ և «Cetri balti krekli» ակումբի համասեփականատեր Նորոմունդս Յակուշոնոկսն իր շան ծննդյան օրը նրան «Մերսեդես» է նվիրել։ Յակուշոնոկսը երբեք վարորդական իրավունք չի ունեցել, սակայն երկար ժամանակ ավտոմեքենաների հավաքածուի է տիրապետել։ 2012թ. այդ հավաքածուից մնացել է ընդամենը 2003թ. արտադրության «Մերսդես–Բենց» Ե220 ավտոմեքենան՝ գրանցված որպես տաքսի։ Մեքենան կայանված է երաժիշտի տան բակում։

2012թ. նախորդ շան սատկելուց հետո նրան նորն են նվիրել։ Ցերեկները Շերին քնել է «Մերսեդեսի» սրահում, իսկ գիշերները՝ ավտոմեքենայի տակ։ Յակուշոնոկսն էլ որոշել է այն նվիրել շանը։

«Մնում է միայն Շերիին սովորեցնել չկրծել նստարանները»,–ասել է երաժիշտը։  

Այս խորագրի վերջին նյութերը