Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը էներգահամակարգերի միավորման ուղղությամբ աշխատանքներ են տանում
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը էներգահամակարգերի միավորման ուղղությամբ աշխատանքներ են տանում։
«Բոլոր երկրների ցանցային օպերատորներն այս ուղղությամբ աշխատանքները շարունակում են»,- ասել է նախարարը։
Շմատկոն նաև ռուս-ադրբեջանական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է։ Այսօր նա Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ համատեղ անց է կացնելու միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Քննարկվելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Դաղստանի էներգահամակարգերի ցանցային ապահովության բարձրացմանն ուղղված քայլերի հեռանկարները։ Շմատկոն նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «էներգափոխանակումն այնքան էլ մեծ ծավալով չէ, սակայն շատ լավ ներուժ կա»։
Այսօր Ադրբեջանի մայարաքաղաքում տեղի կունենա նաև ԱՊՀ անդամ երկրների էլեկտրաէներգետկական խորհրդի 35-րդ նիստը։

Ըստ «Gazeta.ru»-ի