Լրահոս

13.06.2012 09:55


ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան հայտարարում է 2012/2013 ուսումնական տարվա ընդունելություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան հայտարարում է 2012/2013 ուսումնական տարվա ընդունելություն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2012/2013 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի) 50 տեղ:
 Ուսման տեւողությունը 4 տարի է: Արական սեռի վճարովի ուսուցման սովորողները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված տարկետման իրավունքից: Ուսման կիսամյակային վարձավճարը 250000 դրամ է: Առկա վճարովի ուսուցման ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ, մինչեւ նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը, կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված դասընթացն ամբողջությամբ անցած եւ պետական քննությունները հաջողությամբ հանձնած վճարովի ուսուցման շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:
 
1. Առկա վճարովի ուսուցման համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
 
2. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում մրցութային երկու առարկաներից`
 
- հայոց պատմություն (թեստ),
 
- հայոց լեզու (թելադրություն):
 
3. Դիմորդը «Հայոց պատմություն» առարկայի քննությունը, որպես բուհերի ընդունելության միասնական քննություն, հանձնում է «Գնահատման եւ թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող եւ անցկացվող միասնական քննությունների շրջանակում, իսկ «Հայոց լեզու» առարկայի քննությունը` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում:
 
Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8,0 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:
 
4. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
 
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),
 
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ,
 
- դիմում,
 
- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին,
 
- «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ Գնահատման եւ թեuտավորման կենտրոնի կողմից տրված վկայագիր (բնօրինակ),
 
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),
 
- տեղեկանքներ հոգեբուժական, նարկոլոգիական կլինիկաներից եւ հակատուբերկուլյոզային դիսպանսերից,
 
- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:
 
5. Ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
 
Ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովի կազմը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:
 
6. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:
 
7. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով դրանք չեն ավարտվել:
 
8. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննությանը մասնակցելու իրավունքից:
 
9. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
 
Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
 
10. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`
 
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները,
 
2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ոստիկանության զոհված (մահացած) ծառայողների (զինծառայողների) երեխաները,
 
3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:
 
11. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`
 
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
 
2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին:
 
12. Քննությունը հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, ըստ նրանց խնդրանքի, ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննության արդյունքի մասին համապատասխան տեղեկանք:
 
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում ս/թ հուլիսի 12-ից 26-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչեւ 15.00-ն, բացի կիրակի օրերից: «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում ս/թ օգոստոսի 1-ից 4-ը ներառյալ: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
 ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Այս խորագրի վերջին նյութերը