ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայող Սարո Սամվելյանի մահվան դեպքի վերաբերյալ
2012 թ. հունիսի 1-ին` առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում, մահացած 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի գործի փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Սարո Սամվելյանը 2011 թ-ի դեկտեմբերի 21-ին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի N 175 հրամանով հաստատված «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգի» 89 դ կետի եւ նրա համար նշանակվել է ծառայություն թիկունքի զորքերում:
Սարո Սամվելյանը 2011 թ-ի դեկտեմբերի 23-ին Գյումրիի զինկոմիսարիատից զորակոչվել է Հադրութի թիվ 38401 զորամաս: 2012 թ-ի հունվարի 30-ին հրամանագրվել է որպես նշանառու: Լինելով ոչ շարային ծառայության մեջ՝ Սարո Սամվելյանը 2012 թ–ի մարտի 30-ին տեղափոխվել է Խոջալու՝ մայիսի 9-ի տոնակատարության շքերթին նախապատրաստվելու նպատակով: Ավելին, այնուհետեւ նրան տեղափոխել են Հադրութի հենակետ, որը ընդգրկված չէ ոչ շարային ծառայության շրջանակներում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ նշված միջոցառումներին նրա մասնակցությամբ խախտվել են Սարո Սամվելյանի իրավունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ՀՀ զինդատախազից, Հատուկ քննչական ծառայությունից իրականացնել պատշաճ քննություն, բացահայտելու, Սարո Սամվելյանին շարային ծառայության մեջ ներգրավելու, Հադրութի հենակետ ուղարկելու պատճառները եւ հանգամանքները, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:
Ի դեպ, հարկ է նշել, որ Սարո Սամվելյանի մահվան փաստով կալանավորվել են երկու հոգի՝ ՊԲ 38401 զորամասի ՀԳ-ի 9-րդ ՀՎ-ի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերյոժա Ժորայի Կարապետյանը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով եւ 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար եւ նույն զորամասի 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խորենի Խանյանը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով եւ 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ