Լրահոս

13.06.2012 00:10


Շահումյանի շրջանի հայաթափման 20–ամյակին նվիրված գիտաժողով

Հունիսի 13–ին՝ ժամը 16։00–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Շահումյանի շրջանի հայաթափման 20–ամյակին նվիրված գիտաժողով–քննարկում, որի ժամանակ ներկա կգտնվեն հայտնի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ: Քննարկման ժամանակ կներկայացվեն Շահումյանի դերն ու դերակատարությունը արցախյան ազատամարտի հարցում, Արցախի գերյալ տարածքների ու փախստականների հիմնախնդիրները, հայ-ադրբեջանական հակամարտությունները տեղեկատվական և քաղաքական ոլորտներում, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայկական մշակութային կոթողների վերաբերյալ թեմաները:

Այս խորագրի վերջին նյութերը