ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով դատաքննություն
2012 թ. հունիսի 13-ին՝ժամը 16:30-ին, ԵրևանքաղաքիԿենտրոնևՆորք-ՄարաշվարչականշրջաններիընդհանուրիրավասությանդատարանիդատավորԱ. Սուքոյանինստավայրում (ք. Երևան, Թբիլիսյանխճ. 3/9) նշանակվածէ «ՀելսինկյանՔաղաքացիականԱսամբլեայիՎանաձորիգրասենյակ» ՀԿ-նընդդեմՎլադիմիրԳասպարյանի՝պատվին, արժանապատվությանըևգործարարհամբավինպատճառվածվնասիհատուցմանպահանջիվերաբերյալգործիդատաքննությունը:
Նույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը զբաղված էր մեկ այլ դատական գործով:
Կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:
Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով դատաքննություն
2012 թ. հունիսի 13-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննությունը: