Լրահոս

12.06.2012 17:18


ՍԴ–ն մերժել է Լևոն Զուրաբյանի դիմումը

ՍԴ–ն մերժել է Լևոն Զուրաբյանի դիմումը

Այսօր Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի դիմումը: Այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ անդամ Ռուբեն Սադոյանը:

Հունիսի 8–ին էլ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել էր թիվ  3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի դիմումը։ Այնտեղ հաղթող էր ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Ստեփանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը