Լրահոս

12.06.2012 17:04


«Դուկատ» առաջատար լուծումները՝ սեմինար

«Դուկատ» առաջատար լուծումները՝ սեմինար

21-րդ դարի երկրորդ տասնամյակը նշանավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բջջային սարքերի միջոցով մատուցվող նորարարական ծառայությունների, մոբայլ կիրառությունների, հավելյալ արժեք ստեղծող ծառայությունների սրընթաց մուտքով: Բջջային կապի ՏՏ կիրառությունների մշակման մեջ ներդրվող գիտահետազոտական նորարարությունները, տեխնոլոգիական լուծումները և ծրագրային ապահովման համակարգերը միտված են բանկերի, բջջային օպերատորների, ընդհանուր առմամբ ժամանակակից բջջային կապից օգտվողների, և հատկապես կորպորացիաների, միջինիցխոշոր ձեռնարկությունների, բանկերի, կառավարական կազմակերպությունների համար ապահովել գործունեության արդյունավետության բարձրացումը: Բջջային կապից օգտվող բաժանորդներն այլևս պահանջում են իրենց բջջային սարքերի մեջ ներառել մոբայլ կիրառություններից օգտվելու առավել հարմարավետություն և կիրառությունների բազմազանություն` «Ամեն ինչ բջջային սարքի մեջ» (All in Mobile) կարգախոսով:

Հենց այս մարտահրավերին պատասխան տալու համար «Գալլարի Սիսթեմս» ընկերությունը մշակել է «Դուկատ», «Mobile banking, Mobile Commerce» առաջատար լուծումը և այն առաջին անգամ ներկայացնում է Ռուսաստանի բանկերին սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա Մոսկվա քաղաքում Ռուսաստանի Բանկերի Ասոցիացիայի մեծ դահլիճում, ս.թ. հունիսի 29-ին:

Գալլարի Սիսթեմս ՍՊԸ

Այս խորագրի վերջին նյութերը