Հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման եւ խարդախության դեպքերի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) եւ խարդախության դեպքերի առթիվ:
Մասնավորապես` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչուհի Հ. Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնության է եկել Ռուսաստանի Դաշնության Յոշկար Օլա քաղաքում բնակվող իր ազգականների` ՌԴ քաղաքացիներ, ազգությամբ հայ երկու եղբայրների հետ` արտասահմանում բնակվող անծանոթ անձանցից խարդախությամբ հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մասին: Այն է` գումարներն իր եւ այլ անձանց անուններով Հայաստան փոխանցելու, կանխիկացնելու, դրանցից 10%-ը որպես մասնաբաժին պահելու եւ տարբերություն կազմող կանխիկացված գումարները եղբայրների բանկային գործարքներով փոխանցելու վերաբերյալ:
Իր մտադրությունն իրագործելու, այդ թվում` դրամական միջոցների ստացումն ապահովելու համար Հ. Սարգսյանը Գյումրիում կանխիկացված գումարի 5%-ը որպես փայաբաժին նրանց թողնելու պայմանով թվով 4 անձանց հետ հափշտակված գումարները վերջիններիս տվյալներով ստանալու եւ կանխիկացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել:
Այսպես. Ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ եղբայրները, ծանոթությունների կայք-էջերի միջոցով, Հ. Սարգսյանի եւ այլոց անվան տակ 2008-2009թթ. ընթացքում, էլեկտրոնային նամակագրական սիրային կապ հաստատելով Շվեդիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, ԻԻՀ-ից, ԱՄԷ-իցթվով 14 անձանց հետ, ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով, չարաշահելով նրանց վստահությունը, Հ. Սարգսյանի եւ նրա հետ կապի մեջ գտնվող հիշյալ անձանց անվամբ 40-ից ավել դեպքերով հայաստանյան մի շարք բանկերին փոխանցված 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք 18.000.000 դրամը խարդախությամբ հափշտակել են:
Հ. Սարգսյանը եւ մյուսները ստացված 50.000 ԱՄՆ դոլարը կանխիկացրել, դրա 10%-ը որպես մասնաբաժին, պահել են իրենց, իսկ տարբերություն կազմող գումարը արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով եւ միջազգային բանկային փոխանցումներով Հ. Սարգսյանի անվամբ ուղարկել են ինչպես երկու եղբայրների, այնպես էլ վերջիններիս մատնանշած այլ անձանց հաշվեհամարներին` այդկերպ թաքցնելով եւ խեղաթյուրելով հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գումարի իրական բնույթն ու ծագման աղբյուրը£
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման եւ խարդախության դեպքերի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) եւ խարդախության դեպքերի առթիվ:
Մասնավորապես` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչուհի Հ. Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնության է եկել Ռուսաստանի Դաշնության Յոշկար Օլա քաղաքում բնակվող իր ազգականների` ՌԴ քաղաքացիներ, ազգությամբ հայ երկու եղբայրների հետ` արտասահմանում բնակվող անծանոթ անձանցից խարդախությամբ հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մասին: Այն է` գումարներն իր եւ այլ անձանց անուններով Հայաստան փոխանցելու, կանխիկացնելու, դրանցից 10%-ը որպես մասնաբաժին պահելու եւ տարբերություն կազմող կանխիկացված գումարները եղբայրների բանկային գործարքներով փոխանցելու վերաբերյալ:
Իր մտադրությունն իրագործելու, այդ թվում` դրամական միջոցների ստացումն ապահովելու համար Հ. Սարգսյանը Գյումրիում կանխիկացված գումարի 5%-ը որպես փայաբաժին նրանց թողնելու պայմանով թվով 4 անձանց հետ հափշտակված գումարները վերջիններիս տվյալներով ստանալու եւ կանխիկացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել:
Այսպես.
Ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ եղբայրները, ծանոթությունների կայք-էջերի միջոցով, Հ. Սարգսյանի եւ այլոց անվան տակ 2008-2009թթ. ընթացքում, էլեկտրոնային նամակագրական սիրային կապ հաստատելով Շվեդիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, ԻԻՀ-ից, ԱՄԷ-իցթվով 14 անձանց հետ, ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով, չարաշահելով նրանց վստահությունը, Հ. Սարգսյանի եւ նրա հետ կապի մեջ գտնվող հիշյալ անձանց անվամբ 40-ից ավել դեպքերով հայաստանյան մի շարք բանկերին փոխանցված 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք 18.000.000 դրամը խարդախությամբ հափշտակել են: