Լրահոս

29.05.2009 12:48


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի  գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել

Մայիսի 26-27-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Իսրայել՝ այդ երկրի արտաքին գործերի նախարարության հետ հերթական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիել Այալոնի և այլ բարձրաստիճան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, մասնավորապես՝ Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Զեեվ Էլկինի հետ:

Պատվիրակությունն այցելեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, զրույց ունեցավ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը