Լրահոս

12.06.2012 15:45


Չիլիում կկառուցվի աշխարհի ամենամեծ հեռադիտակը

Չիլիում կկառուցվի աշխարհի ամենամեծ հեռադիտակը

Չիլիում հաստատվել է աշխարհի ամենամեծ օպտիկական հեռադիտակի կառուցման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»-ն:

Նախատեսվում է, որ Ատակամա անապատում գտնվող աստղադիտարանի նոր հեռադիտակի շրջագիծը կլինի 42 մետր։ Նոր նախագիծը ստացել է «Արտակարգ մեծ հեռադիտակ» անվանումը: Դրա մշակմանը մասնակցել են եվրոպական 15 երկրների ներկայացուցիչներ: Հեռադիտակը կկառուցվի մինչև 2022թ.:

Սարքի արժեքը կազմում է 1 մլրդ եվրո: Չի բացառվում, որ կառուցելու ընթացքում ծախսերը մեծանան։

Այս խորագրի վերջին նյութերը