Նվազել են անշարժ գույքի գնորդները. պատճառներից մեկը արտագաղթն է
Այսօրվա ասուլիսին ամերիկահայ գործարար, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարած Վահագն Հովնանյանը հայտնել է, որ Երևանում նվազել են անշարժ գույքի գնորդները: «Պատճառներից մեկը արտագաղթն է, իսկ մնացողներն էլ գումարի պակաս ունեն: Անշարժ գույքի շուկայում աշխուժություն մտցնում են բացառապես Սիրիայից, Իրանից և Եգիպտոսից ներգաղթող հայերը»,–ասել է բանախոսը։ Հովնանյանը նշել է, որ իր ղեկավարած ընկերության առաջարկած անշարժ գույքի 63%-ը գնում են տեղացիները, 37%-ը` օտարերկրացիները:

7or.am