Լրահոս

12.06.2012 13:00


ՄԻ Եվրոպական դատարանը կորոշի՝ Վահագն Չախալյանի միջազգային իրավունքը խախտվել է

ՄԻ Եվրոպական դատարանը կորոշի՝ Վահագն Չախալյանի միջազգային իրավունքը խախտվել է

Այսօրվա ասուլիսին Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ դոկտոր Ֆերնան դը Վարենը հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները խախտել են Վահագն Չախալյանի միջազգային իրավունքը։ Ֆերնան դը Վարենը ջավախահայերի խնդիրների և ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ իր զեկույցը ներկայացնելու է Մարդու իրավունքների Եվրադատարան: 

Ըստ բանախոսի՝ Չախալյանի դեպքը պետք է դիտարկել փոքրամասնությունների ակտիվիստների, որոնք Վրաստանում ենթարկվում են տարբեր տիպի ճնշումների, գործունեության համատեքստում: Նա նաև ընդգծեց, որ Չախալյանի գործը մի շարք դրվագներով առանձնահատուկ է։
«Այս դեպքում մի շարք իրավունքների խախտում է եղել՝ մոտավորապես չորս հարց, որոնք չեն հարգվում: Երևի առաջին անգամ է հանդիպում Եվրոպական դատարանում, երբ մեղադրյալին պաշտպանելու, վկաներին հարցաքննելու իրավունքը, իրավաբանի և թարգմանության իրավունքը չի ապահովվում: Սա շատ բացառիկ երևույթ է: Այս չորս տեսակները շատ հիմնարար իրավունքներ են»,- ասել է փորձագետն՝ ընդգծելով, թե ՄԻ Եվրոպական դատարանը կորոշի, որ խախտվել է Չախալյանի միջազգային իրավունքը։

r.am

Այս խորագրի վերջին նյութերը