Լրահոս

12.06.2012 11:55


Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունում կադրային էական փոփոխություններ չեն լինի

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունում կադրային էական փոփոխություններ չեն լինի

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ կառավարության աշխատանքին օբյեկտիվ գնահատականներ տվող բազմաթիվ կուսակցություններ կան, և ընդդիմության գնահատականը իրենք հարգում են, սակայն չեն կարող առաջնորդվել նրանց տեսակետներով:

Կան բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, առաջընթացներ, կան նաև բացթողումներ, և մենք կենտրոնանում ենք կատարված այն աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրը առաջ տանելու համար,-ասել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև այս շաբաթվա վերջը պարզ կդառնա ապագա կառավարության կազմը, սակայն այն ներկա կազմից էականորեն չի տարբերվի, քանի որ հիմնական թիմը կպահպանվի, և կփոխվեն միայն աշխատանքից արդեն ազատված պաշտոնյաները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը