Լրահոս

18.01.2011 11:24


Մահմեդականների և քրիստոնյաների բախման հետևանքով 3 մարդ է զոհվել

BBC-ի տեղեկացմամբ՝ 3 հոգի մահացել և ամենաքիչը 2 հոգի վիրավորվել են Նիգերիայի կենտրոնական հատվածում տեղակայված Ջոս քաղաքում մահմեդականների վրա քրիստոնյաների հարձակման հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ քրիստոնյա երիտասարդների խումբը հարձակվել է ընտրական հանձնաժողովի մահմեդական պաշտոնյաների վրա, ովքեր ապրիլին անցկացվելիք ընտրությունների նախաշեմին ընտրողների հաշվարկ էին իրականացնում։

Միջադեպի հետևանքով սպանվել է մեկ պաշտոնյա, երիտասարդներից երկուսն սպանվել է ոստիկանների կողմից, ովքեր հակամարտությունը կանխելու համար կրակ էին բացել։

 

Այս խորագրի վերջին նյութերը