Գործարար. «Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին»
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող դիրքը չարաշահելու համար 50 մլն դրամով` մոտ 120 հազ. դոլարով, տուգանեց դեղ ներկրող, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը։ Սակայն դեղ ներկրող մեկ այլ՝ «Սզնի» ընկերության ղեկավար ԳառնիկՍահակյանը կարծիքով՝ «Նատալիֆարմին» չենպատժել, ոչէլ` տուգանել. այ,եթենատուգանվեր 50 մլնդոլարով, ապադաիսկապեսկլիներտնտեսականմեծպատիժ»։ Այս մասին նա ասել է «Aravot.am»–ի հետ զրույցում՝ հավելելով, որ «Նատալի ֆարմը» իշխանություն-բիզնես սերտաճած սիամական երկվորյակ համակարգի մի մասն է, որը կործանելէիրնմանհազարավորփոքրումիջինբիզնեսիներկայացուցիչներին։
Սամվել Ալեքսանյանից տուժած և այդ ապրումներից անկողնում հայտնված գործարարը պնդել է, որ իր խոսքերը բառ առ բառ հրապարակվեն, քանի որ ըստ նրա՝ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի, և հայտարարել է.
Գործարար. «Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին»
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող դիրքը չարաշահելու համար 50 մլն դրամով` մոտ 120 հազ. դոլարով, տուգանեց դեղ ներկրող, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը։ Սակայն դեղ ներկրող մեկ այլ՝ «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը կարծիքով՝ «Նատալի ֆարմին» չեն պատժել, ոչ էլ` տուգանել. այ, եթե նա տուգանվեր 50 մլն դոլարով, ապա դա իսկապես կլիներ տնտեսական մեծ պատիժ»։ Այս մասին նա ասել է «Aravot.am»–ի հետ զրույցում՝ հավելելով, որ «Նատալի ֆարմը» իշխանություն-բիզնես սերտաճած սիամական երկվորյակ համակարգի մի մասն է, որը կործանել է իր նման հազարավոր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։
Սամվել Ալեքսանյանից տուժած և այդ ապրումներից անկողնում հայտնված գործարարը պնդել է, որ իր խոսքերը բառ առ բառ հրապարակվեն, քանի որ ըստ նրա՝ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի, և հայտարարել է.
«Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին: Զզվո՛ւմ եմ, զզզզվո՛ւմ եմ, այդպես էլ գրեք, թող գան անկողնու մեջ ձեռքերս կանդալեն, տանեն: Սա չի փոխվի, Սերժ Սարգսյանն այնքան է խրված տնտեսական կրիմինալի մեջ, ուրիշ թիմ չունի, նրա թիմը գողերի ու հանցագործների թիմ է: Եթե սկսի իր թիմից կամաց քշել դրանց, մենակ է մնալու: Վերցրեք իրեն սատարաող ուժերը` բոլորը տնտեսական կրիմինալի մեջ խրված են… ընդհանուր կերակրատաշտի՝ էն խոզի լափամանի շուրջը միավորված, բյուջեի լափամանի շուրջը միավորված թիմ են դրանք: Կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին` ո՛չ ոքի չհավատալ ու չդիմել` ո՛չ դատական համակարգին, ո՛չ դատախազությանը, ո՛չ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, ոչ էլ վարչապետին»:
7or.am