«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ռուսաստանցիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Հաղրորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը արդյունավետ գործընկերներ են և հույս է հայտնվում, որ երկու երկրների միջև կապերն ավելի կամրապնդվեն: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ վերջին տարիներին Մոսկվան և Վաշինգտոնն արդյունավետ համագործակցել են տարբեր ոլորտներում։
«Առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճում է։ Մենք հպարտ ենք, որ Ռուսաստանին աջակցել ենք Համաշխարհային առևտրի կազմակերպությանն անդամակցելու հարցում: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները արդյունավետ գործընկերներ են և, մենք ձգտում ենք խաղաղության և կայունության Աֆղանստանում, համագործակցում ենք այնպիսի հարցերում, ինչպիսիք են ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարը»,-նշել է Քլինթոնը:
Հիլարի Քլինթոնը շնորհավորել է ռուսաստանցիներին