Լրահոս

11.06.2012 17:11


Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի գլխավոր դատախազին

Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի գլխավոր դատախազին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ դրա վկայությունը համարելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավապահպանության, հայ-չինական վերընթաց զարգացող համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու այդ գործընթացը:

Չինաստանի գլխավոր դատախազը երկու երկրների գլխավոր դատախազությունների փոխգործակցության զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել է այսօր ՀՀ և ՉԺՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը, նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ դեռևս 1999 թվականից սկիզբ առած համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է՝ նպաստելով հայ-չինական երկկողմ կապերի առավել սերտացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը