Գյումրու Կենտրոնական` Վարդանանց հրապարակում կանաչ տարածքի հաշվին բա՞նկ են կառուցելու
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Շիրակի մարզային իշխանությունները իրենց հարակից-ենթականերով փորձում են ամեն ինչ անել Գյումրու Կենտրոնական` Վարդանանց հրապարակում կանաչ տարածքի հաշվին մի բանկ կառուցել տալու համար, երևի փայ-մայ ունեն մեջը: Խոսքը Շահումյան փողոցի եւ հրապարակի հատմակ կետում` Շահումյանի արձանի դեմ դիմաց, արձանի եւ Ամենափրկիչ եկեղեցու արանքում առկա այն բաց տարածքի մասին է, որտեղ տարիներ առաջ ծառերը կտրեցին, բացօթյա սրճարանը տեղահանեցին, ծառահատման տուգանքը 385.000 դրամ գրեցին (400.000 դրամից ավելի դեպքում քրեական գործ էին հարուցելու), եւ երդվեցին, թե քանի գլխավոր հատակագծով այդտեղ կանաչ գոտի է` ոչինչ չի կառուցելու, իսկ Շահումյան 188 շենքի (Շուկային դիմացի կամարով չենքը) հյուսիսային` հրապարակին նայող ճակատին էլ խճանակար է լինելու: Հիմա մանրից հաբռգել են, փորձում են հասարակական գործիչների հետ բանակցել, թե ղալամալ չանեք, էլ կանֆետ, էլ շակալադ ...: Մեզ էլ կակռազ հարմար առիթ էր պետք:)) Ոչ մի թիզ հող ծառակերներներին»։
Գյումրու Կենտրոնական` Վարդանանց հրապարակում կանաչ տարածքի հաշվին բա՞նկ են կառուցելու
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Շիրակի մարզային իշխանությունները իրենց հարակից-ենթականերով փորձում են ամեն ինչ անել Գյումրու Կենտրոնական` Վարդանանց հրապարակում կանաչ տարածքի հաշվին մի բանկ կառուցել տալու համար, երևի փայ-մայ ունեն մեջը: Խոսքը Շահումյան փողոցի եւ հրապարակի հատմակ կետում` Շահումյանի արձանի դեմ դիմաց, արձանի եւ Ամենափրկիչ եկեղեցու արանքում առկա այն բաց տարածքի մասին է, որտեղ տարիներ առաջ ծառերը կտրեցին, բացօթյա սրճարանը տեղահանեցին, ծառահատման տուգանքը 385.000 դրամ գրեցին (400.000 դրամից ավելի դեպքում քրեական գործ էին հարուցելու), եւ երդվեցին, թե քանի գլխավոր հատակագծով այդտեղ կանաչ գոտի է` ոչինչ չի կառուցելու, իսկ Շահումյան 188 շենքի (Շուկային դիմացի կամարով չենքը) հյուսիսային` հրապարակին նայող ճակատին էլ խճանակար է լինելու:
Հիմա մանրից հաբռգել են, փորձում են հասարակական գործիչների հետ բանակցել, թե ղալամալ չանեք, էլ կանֆետ, էլ շակալադ ...: Մեզ էլ կակռազ հարմար առիթ էր պետք:))
Ոչ մի թիզ հող ծառակերներներին»։