Լրահոս

11.06.2012 16:21


Փաստաբանները պատրաստ են նաև ծայրահեղ քայլերի

Փաստաբանները պատրաստ են նաև ծայրահեղ քայլերի

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր մի քանի հարյուր փաստաբաններ մեկօրյա գործադուլ են հայտարարել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ դատական համակարգի գործունեությանը բացասաբար են վերաբերվում ինչպես փաստաբանները, այնպես էլ մի շարք պաշտոնյաներ, անգամ նախագահը։ Փաստաբանները պահանջում են, որ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը կազմվի արձանագրությամբ, իսկ դրանք չընդունելու դեպքում պատշաճ կերպով հիմնավորվի։

Այս առաջարկներով նրանք դիմելու են Վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին և Սահմանադրական դատարանի նախագահին։ Դա ապարդյուն լինելու պարագայում պատրաստ են նաև ավելի ծայրահեղ քայլերի գնալ, օրինակ՝ երկուօրյա գործադուլ հայտարարել և հացադուլ կազմակերպել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը