Տարբերակված մոտեցում` բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկատուների նկատմամբ
2012-ի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ` նոր համակարգված մոտեցում ներդնելով ստուգումների գործընթացում: Իսկ այդ ամբողջ գործառույթը վերապահվել է ստուգումների կազմակերպման և դիտարկման նորաստեղծ վարչությանը:
Ստուգումների պլանավորում և արդյունքների դիտարկում` նոր գործելաոճով. եթե նախկինում հարկ վճարողների նկատմամբ իրականացվող հսկողությունը կազմակերպվում էր պետական եկամուտների կոմիտեի վերադաս մարմնի կազմում գործող առանձին բաժինների միջոցով, ապա այժմ ամբողջ գործառույթն իրականացվում է նորաստեղծ մասնագիտացված ստորաբաժանման միջոցով: 2012 թվականի հունվարից գործում է փորձառու կադրերով համալրված ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը: ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Հասմիկ Թորոսյանի խոսքերով, առաջին անգամ ստեղծվել է ստորաբաժանում, որն ամբողջությամբ կանոնակարգում է հսկողակական աշխատանքների ամբողջ գործընթացը` սկսած ստուգումների պլանավորումից մինչև արդյունքների դիտարկում:
Ստուգումների կրճատում, հիմնականում թիրախային ստուգումների իրականացում. նորաստեղծ կառույցը նոր ավանդույթներ է ձևավորում. □Օգնել բիզնես միջավայրին կայանալ, օգնել վեր հանել այն խախտումները, ռիսկերը, որ կան տնտեսվարող սուբյեկտների մոտ, առաջարկել ուղղումներ կատարել, ինքնահայատարարագրել, ճշգրտել հարկվող եկամուտները, հարկային պարտավորությունները, ամբողջությամբ աջակցել առաջնահերթ այդ գործընթացին. մեր նպատակն է` կանխարգելել խախտումները: Եվ մենք մեր գործով հստակ դա ապացուցում ենք□,-վստահեցրել է ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը:
□ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին□ օրենքի փոփոխություններով պայմանավորված ազատականացվել են նաև որոշ ընթացակարգեր. բիզնեսն այժմ կարող է նախապես ներկայացնել ստուգման ակտի վերաբերյալ իր դիտարկումներն ու առարկությունները, որոնք հաշվի են առնվում ստուգող տեսուչի կողմից: Նախ կանխարգելիչ միջոցառումներ, հետո նոր միայն ստուգումներ: Ըստ վարչության գլխավոր հարկային տեսուչ Սևակ Ոսկանյանի, վերլուծության արդյունքներով երևում է, որ կազմակերպության մոտ համախառն եկամուտը շահութահարկի հաշվարկով պակաս է ցույց տրված, քան ներկայացվել է իրացման շրջանառությունը ԱԱՀ հաշվարկով: Նման դեպքերում կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ, և նոր միայն բացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության հանձնարարագրեր:
Ստուգումների կազմակերպման միակենտրոն համակարգը նորույթ է բիզնեսի համար. արդյո՞ք այս առումով մտավախություն չունի տնտեսվարողը: Ստուգումների կազմակերպման և դիտարկման գլխավոր պատասխանատուն վստահեցնում է` օրենքի դաշտում գործող հարկատուները մտահոգվելու որևէ պատճառ չունեն. «Եթե հարկ վճարողներն ամբողջական հայտարարագրեն իրենց եկամուտները և հարկային պարտավորությունները, նրանք խնդիրներ չեն ունենա մեզ հետ»:
Ստուգումների նկատմամբ նոր համակարգված մոտեցմամբ վարչությունը ձգտում է բացառել անհարկի միջամտությունը, միաժամանակ բարձրացնել ստուգումների արդյունավետությունը: Առաջին եռամսյակի վիճակագրությամբ ռիսկային չափանիշների հիման վրա ձևավորված ստուգումների համակարգում ընդգրկված կազմակերպությունների ցանկում կատարված ստուգումների քանակը հասնում է ընդամենը 39 տոկոսի: Վարչությունն առաջիկայում մտադիր է ներդնել նաև «տնտեսվարողի հարկային պատմություն» համակարգը, ինչը հնարավորություն կտա հսկողության տարբերակված մոտեցումներ կիրառել բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկ վճարողների նկատմամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին