Ցույց նախագահական նստավայրի առջև` Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ
Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Կոալիցիան կազմակերպում է ցույց նախագահական նստավայրի առջև` Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ: Ցույցի ժամանակ փոխանցելու ենք երկու նամակ` բողոք դատավորի գործողությունների հետ կապված և նման դատավարությունները բաց իրականցնելու պահանջը:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Հիշեցնենք, հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Արտաշատում: